Թրամփը մտահոգություններ ունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման շուրջ. The New York Times

Armenpress 10:46, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մտահոգություններ ունի այն բանի շուրջ, թե հարկ կա արդյոք, որ հանդիպի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ Է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից: Մայիսի 20-ին այս մասին հայտնել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են իրադրությանը՝ Թրամփն անհանգստանում Է, որ հաջորդ ամսին Սինգապուրում Կիմ Չեն Ընի հետ պլանավորված իր հանդիպումը կարող Է «քաղաքական կոնֆուզի» վերածվել, գրում Է թերթը: Ինչպես նշում Է հրատարակությունը, Թրամփը միաժամանակ զարմացել ու զայրացել Է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից հրաժարվելու հնարավորությունը:

Մայիսի 17-ին եւ 18-ին նախագահը, հրատարակության տվյալներով՝ շարունակաբար դիմել Է խորհրդականներին այն հարցերով, թե ներկա պայմաններում արդյոք խելամիտ որոշում կլինի ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպում անցկացնելը: Մայիսի 19-ին Թրամփը զանգահարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որպեսզի նրան հարցնի, թե ինչու են ԿԺԴՀ-ի վերջին հայտարարությունները հակասում նրա նախկին հավաստիացումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am