Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բացվել է Ֆուտբոլի զբոսայգի

Armenpress 18:02, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արկադի Դվորկովիչը Սանկտ Պետերբուրգի Պիոներական հրապարակում բացել է Ֆուտբոլի զբոսայգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Պետերբուրգն իններորդ քաղաքն է, որտեղ բացվել է Ֆուտբոլի զբոսայգի: Հաջորդը կլինի Կալինինգրադ քաղաքը»,-ասել է նա: Ինտերակտիվ այգու բացմանը մասնակցել է Ռուսաստանի հավաքականի հարձակվող Դմիտրի Սիչևը:

«Մունդիալ-2018»-ն այս տարի կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am