Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները

Armenpress 11:52, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին, բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանների առիթով կցուցադրվեն Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները, արխիվային նյութեր, ինչպես նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանները, որոնք հաստատվել են 1919 թ.՝ երանաշնորհ Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Տոնական երեկոյի ընթացքում կկատարվի նաև նորաստեղծ գեղանկարի ցուցադրություն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ երիտասարդ գեղանկարիչ Միքայել Հարությունյանը վրձնել է «Վերջ Գողգոթային. հաղթություն» կտավը՝ նվիրված Սարդարապատի հրաշամարտի հոբելյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am