Հայաստանում ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով

Armenpress 14:07, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 18-19-ը` հատկապես կեսօրից հետո, առավելապես Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, մայիսի 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ը կբարձրանա 1-2, մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Երևան քաղաքում`

Մայիսի 18-19-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին՝ կեսօրից հետո, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.40C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               4.40C (1999 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`          17.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am