ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները պատահաբար նետել Է դպրոցի տանիքի վրա. Fox

Armenpress 11:23, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքում (Տեխասի նահանգ) ռազմական ուղղաթիռը զինամթերքով կոնտեյները սխալմամբ նետել Է տարրական դպրոցի տանիքի վրա: Այդ միջադեպի հետեւանքով, ինչպես մայիսի 18-ին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը, ոչ ոք չի տուժել, դպրոցի տանիքածածկին աննշան վնաս Է պատճառվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին: Ուղղաթիռը մեկնել Էր Ֆորտ Բլիս ռազմակայանից: Հեռուստաալիքը չի ճշտում, թե ինչն Է հանգեցրել միջադեպին. տեխնիկական խափանումը թե օդաչուի սխալը: Ռազմակայանի հրամանատարությունն արդեն ներողություն Է խնդրել պատահարի համար եւ խոստացել Է վերանայել ռազմական բեռների փոխադրման երթուղիները, որպեսզի դրանք հնարավորինս չանցնեն քաղաքացիական օբյեկտների վրայով:

Ուղղաթիռից նետված ամբողջ ռազմամթերքը, դրա քանակությունն ու տիպը չեն ճշտվում, հավաքել են տեղի ոստիկանության աշխատակիցները, իսկ այնուհետեւ դրանք հանձնել իրենց զինվորական գործընկերներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am