Բռնցքամարտիկները մասնակցում են Խաբարովսկի միջազգային մրցաշարին  

Armenpress 10:07, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները մասնակցում են միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաբարովսկում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները: Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկ:

Նախնական փուլում պարտություն է կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռևս չի սկսել պայքարը, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 64 կգ քաշային Սամվել Մելիքյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթանակներ են տոնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am