ՄԱԿ-ը 24 մլն դոլար Է խնդրում Գազայի հատվածում տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար

Armenpress 10:05, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը մայիսի 17-ին երկրներին կոչ Է արել միջոցներ տրամադրել այն հազարավոր պաղեստինցիներին բժշկական օգնություն ցույց տալու համար, ովքեր տուժել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Ինչպես լրագրողներին հայտնել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հաքը, վիրավորների բուժման եւ վերականգնման համար անհրաժեշտ Է առնվազն 24,6 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Իսրայելից Գազա միակ անցակետը, որը լրջորեն վնասվել Է անկարգությունների ընթացքում, մասնակիորեն վերականգնել Է աշխատանքը, եւ վերջին օրերին միջատարաք են մեկնել 15 բեռնատար՝ դեղորայքով, ինչպես նաեւ երկու բեռնատար՝ վառելանյութով եւ ջրով:

Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ Է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել Է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել Է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am