ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ

Armenpress 18:42, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում  շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am