Հայաստան-Մոլդովա հանդիպման ժամը փոփոխվել է

Armenpress 17:21, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ընկերական հանդիպման ժամը փոփոխության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 4-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Նախկինում հայտարարված 20:00-ի փոխարեն խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին Երևանի ժամանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am