Պուչդեմոնի զինակիցն ստանձնեց Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը

Armenpress 17:15, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել Է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը: Արարողությունը մայիսի 17-ին տեղի Է ունեցել Ժեներալիտետի պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Տարածաշրջանային կառավարության պաշտոնական հանդեսում հրապարակվել Էր Տոռայի նշանակման հրամանագիրը՝ ստորագրված Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի կողմից: Երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի գործողության կապակցությամբ, որը սահմանափակում Է տարածաշրջանի ինքնակառավարումը, Կատալոնիայի նոր առաջնորդը նախապատվությունը տվել Է կարճ ու զուսպ արարողությանը եւ որոշել Է բավարարվել ոչ մեծ թվով հրավիրված անձանցով: Իսպանիայի կառավարության անդամները ներկա չեն եղել հանդիսավոր միջոցառմանը:

Արարողության ընթացքում Տոռան խոստացել Է հավատարմորեն կատարել իր պարտականությունները եւ «նվիրված լինել Կատալոնիայի ժողովրդին, որին ներկայացնում Է տարածաշրջանի խորհրդարանը»: Ընդ որում՝ նա չի հիշատակել ոչ միապետին, ոչ Իսպանիայի Սահմանադրությունը: Այժմ տերածաշրջանի ղեկավարը պետք Է հայտարարի իր ապագա կառավարության կազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am