Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Armenpress 14:43, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 16-ին հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Բախտաձեն նշեց, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։ Նախարարը կարևորեց նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am