Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի, բերդաքաղաքում մանկական ժամանակակից զբոսայգի. Արցախի պետնախարարը խոսել է նոր նախագծերի մասին

Armenpress 21:39, 16 Մայիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ Ավարտական փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարությունը նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: Այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով, որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու:

«Շուշիում նախատեսում ենք նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձևավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը և նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am