Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Փաշինյանին ի նպաստ Հայաստանի ծաղկման

Armenpress 19:35, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ողջունել է նոր ձևավորված կառավարությանը և վարչապետին հաջողություն մաղթել` ի նպաստ Հայաստանի առավել ծաղկման և հզորացման:

Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց 59, դեմ` 42 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով արդեն ձևավորել է նոր կառավարությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am