ՀՀ մարզերը նախապատրաստվում են Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին

Armenpress 18:39, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով մայիսի 15-16-ը աշխատանքային այցելություններ է իրականացրել Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզի մի շարք համայնքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ընթացքին վերաբերող խորհրդակցություններ են անցկացվել փոխմարզպետների և մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարզերում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալին զեկուցվել է, որ նախարարի հանձնարարականին համապատասխան, մարզպետների մշտական հսկողության տակ են մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև միջոցառման իրականացման վայրերի աղբահանության և բարեկարգման աշխատանքները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am