Իրանը ճնշումներին չի ենթարկվի նույնիսկ պատերազմի սպառնալիքի դեպքում. Ռոուհանի

Armenpress 14:52, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է ISNA գործակալությունը:

«Միջուկային ծրագրի հարցում ոմանք կարծում են, որ ճնշումը, պատժամիջոցները, սպառնալիքները, ներառյալ պատերազմ սկսելու սպառնալիքը, կարող են Իրանի ժողովրդին ստիպել կապիտուլացվել,-ասել Է Ռոուհանին:-Սակայն իրանական ժողովրդի անսասանությունը ցույց Է տվել, որ նման դիրքորոշումը խորապես սխալ Է»: Իսլամական Հանրապետության նախագահը հավելել Է, որ իր երկիրը «կդիմադրի ԱՄՆ-ի դավադրություններին», որը «թշնամաբար Է տրամադրված իրանցիների նկատմամբ եւ նրանց համար խնդիրներ Է ստեղծում»: «Մենք, թե ԱՄՆ-ն Է խախտել միջազգային իրավունքը: Մենք. թե նրանք են խախտել ՄԱԿ-ի բանաձեւերը (միջուկային գործարքի վերաբերյալ)»,-նշել Է Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am