Չեխական ավիաուղիները վերսկսում են թռիչքները դեպի Հայաստան

Armenpress 18:16, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ATO.RU կայքը:Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը: 

«Անցյալ տարի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացել էին և որոշ առումներով վերադարձել էին իրենց նախաճգնաժամային իրավիճակին, ինչը հանգեցրել է թռիչքների պահանջարկի ավելացմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա և վերականգնել կանոնավոր ավիաչվերթները»,-տեղեկացրին ավիաընկերությունից:

Երևան -Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am