Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է

Armenpress 11:01, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եւ աշխարհի մյուս երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

 Տոնը հնարավորություն է տալիս պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակայնության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, ուշադրությունը հրավիրել ընտանիքի հիմնախնդիրների, ի պաշտպանություն ընտանիքի միջոցառումների եւ նպատակային ակցիաների անցկացման վրա, նշում են ՄԱԿ-ում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր: Դրա հետ կապված` Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու համար:

 Ընտանիքի օրը, Հայաստանից բացի, տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, այլ պետություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am