Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

Armenpress 18:34, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով  նիստի ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության ներկայացուցիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am