Կատալոնիայի խորհրդարանն ընտրեց տարածաշրջանի կառավարության ղեկավարին

Armenpress 17:38, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռային ընտրել Է տարածաշրջանի կառավարության ղեկավարի պաշտոնում: Մայիսի 14-ին պալատում կայացած քվեարկության ընթացքում «Միասին՝ հանուն Կատալոնիայի» խմբից թեկնածուն ստացել Է պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում Տոռայի թեկնածության շուրջ կայացած քննարկումները դարձել են երկրորդը: Նրա թեկնածության օգտին քվեարկել Է կատալոնյան խորհրդարանի 66 պատգամավոր, 65-ը դեմ են եղել, եւս չորսը ձեռնպահ են մնացել: Մայիսի 12-ի առաջին նիստի ընթացքում հավակնորդին անհրաժեշտ Էր ստանալ 135 խորհրդարանականներից առնվազն 68-ի, այսինքն՝ բացարձակ մեծամասնության ձայնը: Քանի որ դա տեղի չունեցավ, երկու օր անց պալատում անցկացվեցին նոր բանավեճեր:

Այս դեպքում Տոռային արդեն բավարար կլիներ ապահովել պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը: Նոր ղեկավարին հաջողվեց հաստատել տարածաշրջանային ընտրություններից գրեթե հինգ ամիս անց: 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Իսպանիայից անջատումը պաշտպանող երեք քաղաքական ուժերի հաջողվեց ստանալ 70 պատգամավորական մանդատ: Այդուհանդերձ, անկախության կողմնակիցների շարքերում տարաձայնությունների եւ մի խումբ պատգամավորների նկատմամբ դատական գործընթացների պատճառով պալատը մինչ այժմ չԷր կարողանում ընտրել տարածաշրջանի ղեկավարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am