Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա մայիսի 19-ին  

Armenpress 14:20, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Էլչե քաղաքում կայանալիք մենամարտում Նարեկ Աբգարյանը կմրցի Նիկարագուան ներկայացնող Պաբլո Նարվեսի (9-7-7) հետ: Հաղթանակի դեպքում Աբգարյանը հնարավորություն կստանա մենամարտել WBC գոտու համար` մեքսիկացի Խեսուս Հալիսեյիի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am