Գործուղումն էքսկուրսիայի վերածելու դարաշրջանն ավարտվել է. ԿԳ նոր նախարարը՝ աշխատակիցներին

Armenpress 11:53, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցներին գործուղումներին վերաբերող նոր հանձնարարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գործուղումն էքսկուրսիայի ու տուրիստական ուղևորության վերածելու դարաշրջանն ավարտվել է։ «Եթե վարչապետն ու նախարարը կարող են մեկ օրում մասնակցել որևէ արտասահմանյան այցի ու շտապ վերադառնալ աշխատանքի, նույնը պետք է անեն նաև նախարարության մյուս աշխատակիցները»,-նշված է նախարարի գրառման մեջ։

Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար է նշանակվել մայիսի 11-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am