Աստանայում մեկնարկել են Սիրիային նվիրված բանակցությունները

Armenpress 10:05, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում աշխատանքն Է սկսել Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված բանակցությունների իններորդ փուլը, օրվա ընթացքում սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի, իսկ լույս մայիսի 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Սիրիային նվիրված Աստանայի գործընթացի շրջանակում Աստանայում երկկողմ եւ եռակողմ բանակցություններ են սկսվել երաշխավոր բոլոր երկրների պատվիրակությունների մասնակցությամբ»,- մայիսի 14-ին ասել Է Ժայնակովն Աստանայում: Նա հավելել Է, որ Աստանա են ժամանել նաեւ Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, եւ ՄԱԿ-ի պատվիրակությունը:

ԱՄՆ-ի պատվիրակությունը չի մասնակցելու բանակցություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանա կժամանի այսօր ցերեկը: Սիրիական զինված ընդդիմության ժամանումն սպասվում Է մայիսի 15-ի գիշերը»,- ասել Է Ժայնակովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am