«Արսենալ»-ի ֆուտբոլիստներն ուրախանում են «Մի գնա» երգի ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armenpress 22:59, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները հերթական հաղթանակից հետո զվարճացել են հայկական «Մի գնա» երգի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին նվազագույն հաշվով:

Հաղթանակից հետո ֆուտբոլիստները ավտոբուսի մեջ լսել են հայկական «Մի գնա» երգ, որը մեծ մասսայականություն է վայելում վերջին շրջանում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am