Տիգրան Բարսեղյանի գոլը չի օգնել «Վարդար»-ին

Armenpress 22:16, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 34-րդ տուրում «Վարդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Պելիստեր»-ին պարտվել է 2:3 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում և խաղի 8-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: Մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննես Համբարձումյանը:

Այս պարտությունից հետո «Վարդար»-ը կրկին երկրորդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am