Ոչ-ոքիներ գրանցվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության 29-րդ տուրում

Armenpress 19:26, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Արարատ»-ը խաղաց «Շիրակ»-ի, իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ «Բանանց»-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արարատ»-«Շիրակ» խաղը շատ գոլ առատ էր՝ 4:4: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Իգոր Ստանոեւիչը, Վարդան Բակալյանը, Մուսա Բակայոկոն և Մարկո Պրլևիչը: «Արարատ»-ից գոլերը խփեցին Անդրանիկ Քոչարյանը (դուբլ), Դավիթ Մինասյան, Առլեն Ծատուրյան (ինքնագոլ):

Ոչ-ոքի գրանցվեց  նաև օրվա երկրորդ խաղում: «Գանձասար-Կապան»-«Բանանց» 1:1: Կապանյան ակումբից գոլը խփեց Իսիակա Բամբան, իսկ «Բանանց»-ից՝ Սանթոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am