Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Armenpress 16:44, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-տեղեկացրեց նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ դեռևս չկա: 

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Տնօրենը հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 5-ին: Ուսուցիչներից մի քանիսը պնդում էին, որ տարեկան 1-2 անգամ ստացել են պարգևավճար,  որը փոխանցվել է նրանց բանակային հաշվին, սակայն տնօրենի պարտադրմամբ հանել են գումարը և վերադարձրել Ազիզյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am