Ռուսաստանը 2019-ի ամռանը ՄՏԿ կուղարկի առաջին բեռնատար անօդաչու տիեզերանավը

Armenpress 16:08, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանը 2019 –ի ամռանը Միջազգային տիեզերակայան կուղարկի առաջին բեռնատար անօդաչու տիեզերանավը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

 «Բեռնատար անօդաչու տիեզերանավը իր առաջին թռիչքը կկատարի  2019 թվականի օգոստոսի 28-ին: Նախատեսվում է մշակել նման տիեզերանավերի գործարկման տեխնոլոգիա », - ասել է գործակալության աղբյուրը:

Միջազգային տիեզերակայանում տիեզերանավը կմնա կես տարի: Վերադարձը Երկիր նախատեսվում է 2020 թվականի փետրվարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am