Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 15:46, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:

Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում, ապա վերադարձել Փարիզ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am