ՀՀ վարչապետը ներկայացրել է նորանշանակ պաշտպանության նախարարին

Armenpress 10:57, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am