Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Armenpress 15:33, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի. 1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ: 2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը»,- ասված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am