Բռնցքամարտիկ Արամ Ավգայանը կմենամարտի WBC International Silver գոտու համար

Armenpress 16:18, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա մայիսի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավագյանը մենամարտելու է Էմմանուել Լոպեսի հետ (Մեքսիկա): Բռնցքամարտիկները պայքարելու են WBC International Silver գոտու համար: Մենամարտը կայանալու է Իսպանիայի Էլչէ քաղաքում մայիսի 19-ին բռնցքամարտի երեկոյի շրջանակում: Լոպեսը 37 մենամարտերից 28-ում հաղթանակ է տոնել:

Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 7 մենամարտ, բոլորն ավարտելով հաղթանակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am