Գարո Փայլանն ու Սելինա Դողանը շնորհավորել են հայ ժողովրդին

Armenpress 14:30, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը շնորհավորանքներ են հղել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները գրառումներ են կատարել թվիթերյան միկրոբլոգերում:

«Հայ ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում: Շնորհավորում եմ»,- գրել է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը:

Իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը նշել է. «Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կանցնեն համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Փոփոխության և ժողովրդավարության՝ ժողովրդի պահանջի դիմաց որևէ ուժ չի կարող կանգ առնել: Շնորհավոր այս պահանջի համար պայքարի առաջնորդների և ժողովրդի հաղթանակը»։Պատգամավորը գրառման վերջում թողել է «Կեցցե Հայաստանը» հաշթագը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am