Ժամանակն է, որ միջազգային հանրության հակազդեցությունն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական. Փաշինյան

Armenpress 17:47, 9 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն կարծիքին չէ, որ միջազգային հանրությունն անցած տարիների ընթացքում հանդուրժել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, սակայն գտնում է, որ միջազգային հանրության հակազդեցությունը ադրբեջանական հռետորաբանությանը պետք է լինի ավելի գործնական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ եղել են արձագանքներ դիվանագիտական մակարդակով և խողովակներով, և կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակաազդեցությունը ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական և ավելի հրապարակային»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ  ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն այս պահին փակուղու մեջ են, իսկ ինքն իրականում առաջարկում է փակուղուց դուրս գալու տարբերակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am