Փաշինյանը կարևորում է Հայաստանում օրինականության հիման վրա ազգային միասնության հաստատումը

Armenpress 17:22, 9 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում ազգային միասնության հաստատումը՝ հիմնված օրինականության և իրավունքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր խնդիրը ոչ թե նոր թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելն ու համերաշխության մթնոլորտ հաստատելն է: Մենք ասել ենք, որ կարևոր ենք համարում ազգային միասնության հաստատումը, որը հիմնված է օրինականության և իրավունքի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով իր նախաձեռնած շարժմանը, որը Հայաստանում իշխանափոխության հանգեցրեց՝ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ողջ գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում էլ այն անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am