ԱՄՆ-ը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Armenpress 04:13, 9 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ: 

«Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մեր երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճը, աշխատանքն ի աջակցություն ժողովրդավարության և օրենքի գերակայության` երաշխավորելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ասվում է Նոյերթի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am