Հայաստանում ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների համար. Արմեն Սարգսյան

Armenpress 21:43, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ ռուսական ռազմաբազայի առկայությունը պետք է Հայաստանին և հայ-ռուսական հարաբերություններին: ՀՀ նախագահը շեշտել է, որ բազան անհրաժեշտ է

Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։ «Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ, բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Սարգսյանը շեշտել է, որ վերջինիս հետ իր հանդիպումները հանդիպումները եղել են շատ կառուցողական։ «Նա երիտասարդ և տաղանդավոր է: Հանճարեղ ձևով զգում ու կառավարում է երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդկանց հույզերը, մտքերն ու ցանկությունները։ Բայց դա մի՛ հատկություն է, իսկ թե ինչպիսի վարչապետ կլինի նա՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Սարգսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am