Գեղասահորդներ Կարապետյան և Սենեկալ պարային զույգը չի շարունակի համագործակցությունը  

Armenpress 12:12, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներ Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը չի շարունակի հետագա համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3 տարի միասին պարելուց հետո պարային զույգը որոշել է բաժանվել: «Հաջողություն եմ մաղթում Սիմոնին և ինձ համար նոր զուգընկերոջ եմ փնտրում»,-ասել է Թինա Կարապետյանը:

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Հայաստանը ներկայացնում է 2015 թվականից: Նրանք Հայաստանի դրոշի ներքո մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am