80-ից ավելի մարդ Է տուժել Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից

Armenpress 10:49, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութսուներկու մարդ Է տուժել Իրանի հարավ-արեւմուտքի Կոխգիլույեի եւ Բոյերահմեդի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով շտապ բուժօգնության կենտրոնին: Երկրաշարժը մայիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 00:26-ին տեղի Է ունեցել Յասուջ քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր հինգ կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով Յասուջում կարճ ժամանակով խախտվել Է Էլեկտրամատակարարումը:

Ինպես հայտարարել Է շտապ բուժօգնության տեղական կենտրոնի ղեկավար Ջալալ Պոուրանֆարդը, տեղի 71 բնակիչների օգնություն Է ցուցաբերվել պատահարի վայրում, 11 մարդ հոսպիտալացվել Է:

Անցած շաբաթ 5,3 մագնիտուդով երկրաշարժ Էր տեղի ունեցել Յասուջ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Իշանությունների տվյալների համաձայն՝ վերքեր Էր ստացել 133 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am