Լիսաբոնում բացվել Է «Եվրատեսիլ-2018» մրցույթը

Armenpress 09:41, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել Է «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի բացման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման կազմակերպիչների կայքում:

Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Արվեստի, ճարտարապետության եւ տեխնոլոգիաների թանգարանում: Պորտուգալիան 63-րդ Եվրատեսիլի անցկացման իրավունքն ստացել Է Կիեւում Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ: Մրցույթին մասնակցում Է 43 երկիր:

Հայաստանի մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am