Արցախի նախագահն ընդունել է երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին

Armenpress 16:42, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են պետություն-հասարակական հատված կապերին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումները՝ գոհունակությամբ հայտնելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am