Նավալնուն Մոսկվայում ձերբակալել են չարտոնված ակցիայի ժամանակ

Armenpress 16:15, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան Պուշկինյան հրապարակում:

«Այս պահի դրությամբ Չելյաբինսկի շտաբից 16 մարդ ձերբակալված է, այդ թվում՝ բլոգեր Արսլան Էննը, լրագրող Դենիս Իբրահիմովը և Նավալնու Չելյաբինսկի շտաբի համակարգող Բորիս Զոլոտարևսկին: Ձերբակալման հիմնավորումները տարբեր են` գողությունից մինչև ծեծ»,- հաստատում են ակցիայի ակտիվիստները ВКонтакте սոցիալական կայքի պաշտոնական էջում:

Հաղորդագրության համաձայն՝ Նավալնու կողմնակիցներին ձերբակալում են բնակարանների մուտքերի մոտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am