Գողացված բեռնատարի վարորդը վթարի է ենթարկվել և նետվել Թեմզա գետը

Armenpress 15:53, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գողը բեռնատարը վարել է մի շարք մեքենաների ուղղությամբ, բախվել դրանց, այնուհետև թողել է մեքենան ու թռել Թեմզա գետը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նա գետն է ընկել Լոնդոնի կամրջից: Դեպքը պատահել է 08:00-ին:Վարորդը ձերբակալվել է ավտոմեքենայի գողության կասկածանքով:

Նրան առաջին օգնություն են ցուցաբերել հենց դեպքի վայրում և տեղափոխել հիվանդանոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am