Կարեն Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի հունիսին  

Armenpress 10:54, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2018 թ. հունիսի 20-30-ը առողջարանային Ջերմուկ քաղաքում: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:   Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am