Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը կարևորել է սիրիահայերի դերն այդ երկրի կյանքում

Armenpress 21:19, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացված ցեղասպան գործողություններին և սիրիական գրականության մեջ դրանց արձագանքներին:

Արիսյանը նկատել է հայերի կարևոր դերը  Սիրիայում առկա  բազմազանության և բազմամշակութային դրսևորումներում:

Պատգամավորը նաև շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայության քաղաքական կարևորությունը` որպես սիրիահայ կին պատգամավոր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am