Հույս ունեմ, Եվրոպայի հաջորդ առաջնությանն արդեն ոսկե մեդալ կնվաճեմ. Կարեն Ասլանյան

Armenpress 17:20, 3 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանի կարծիքով` Եվրոպայի առաջնությունում դժվարին պայքար էր ծավալվել: «Եվրոպայի այս առաջնությունում շատ դժվարին պայքար ծավալվեց: Ամեն մրցակից իր դժվարությունն ուներ: Թեպետ բավարարվեցի երրորդ տեղով, սակայն մեկնել էի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի հետևից: Հոգեբանորեն ճնշված չեմ, ոսկե մեդալ նվաճել չստացվեց ինչ-ինչ պատճառներով: Ինչ-որ տեղ ես սխալվեցի, ինչ-որ բան չստացվեց: Հույս ունեմ, Եվրոպայի հաջորդ առաջնությանն արդեն ոսկե մեդալ կնվաճեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիսկի քաղաքում Հայաստանը ներկայացնում էին 7 մարզիկներ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարսեն Ասլանյանն առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնության դարձավ բրոնզե մեդալակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am