Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Armenpress 14:24, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին՝   կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության  մեջ ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝  քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա:

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am