Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները

Armenpress 11:10, 1 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքացիներն այստեղ են եկել բազմապիսի պաստառներով ու սպասում են Ազգային ժողովում վարչապետի ընտրության արդյունքներին: 

Ազգային ժողովը մայիսի 1-ին 12:00-ին գումարելու է վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված հատուկ նիստը: ՀՀ վարչապետի թեկնածու է գրանցվել միայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան»-ը և ՀՅԴ-ն, հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները սատարելու են վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածու Փաշինյանին: ՀՀԿ-ն մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը կհրապարակի խմբակցության որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am