Սևակ Խանաղյանի առաջին փորձին անդրադարձել է բրիտանական մամուլը

Armenpress 20:14, 30 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երգիչ Սևակ Խանաղյանի կատարած Եվրատեսիլի «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոնհենջի նմանության հարթակի:   

«Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»,- նկարագրում է նյութի հեղինակ Բենի Ռոյսթոնը: Նա նկարագրում է նաև Սևակի հագուստը: Նշելով «քամի» բառի հայերեն իմաստը՝ Ռոյսթոնը նշում է,  որ նաև դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը:

Նա նշում  է նաև երգի բառերն ու Եվրատեսիլում Հայաստանի կատարումների պատմությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am