Արամ Ա-ն ողջունել է Հայաստանի քաղաքական իրավիճակը սահմանադրական ճանապարհով լուծելու ջանքերը

Armenpress 20:12, 30 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորի Սրբությունն ընդգծել է նաև, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am