Տելեգրամի աշխատանքը վերականգվում է անսարքությունից հետո

Armenpress 16:59, 29 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրներում վերականգնվում է Տելեգրամի աշխատանքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ը, այս մասին տեղեկատվություն է զետեղվել Տելեգրամի թվիթերյան միկրոբլոգում: «Մեր եվրոկլաստերում էլեկտրականությունը վերականգնվել է: Մասնագետները շարունակում են աշխատանքները։ Տելեգրամը վերականգնվում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ օգտատերերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեսենջերի աշխատանքը դադարեցվել էր Ամստերդամում տեղակայված եվրոկլաստերում էլեկտրականության անջատման պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am